Վերջին թարմացում՝ 20.09.2026թ.
Սույն պայմանները կարգավորում են Elior Learning Center կայքից և առցանց դասընթացներից օգտվելու կարգը։
1. Ընդհանուր դրույթներElior LC-ն տրամադրում է առցանց կրթական դասընթացներ՝ պրեզենտացիաների դիզայնի, Canva-ի և հարակից հմտությունների վերաբերյալ։
Կայքում ներկայացված յուրաքանչյուր դասընթացի էջում նշվում են տվյալ դասընթացի բովանդակությունը, արժեքը և ներառված ծառայությունները։
2. Դասընթացի ձեռքբերումԴասընթացի ձեռքբերումը կատարվում է կայքում առկա վճարման համակարգի միջոցով։
Վճարումը հաջողությամբ ավարտելուց հետո գնորդին տրամադրվում է հասանելիություն համապատասխան դասընթացին։
3. Դասընթացի հասանելիությունԴասընթացի հասանելիության ժամկետը և պայմանները նշվում են համապատասխան դասընթացի էջում։
Եթե դասընթացի էջում նշված է ցմահ հասանելիություն, այն նշանակում է, որ գնորդը կարող է օգտվել դասընթացից առանց սահմանված ժամկետի՝ պայմանով, որ հարթակը և դասընթացը շարունակում են գործել։
4. Դասընթացի նյութերի օգտագործումԴասընթացի տեսանյութերը, ֆայլերը, ձևանմուշները, տեքստերը և այլ նյութերը նախատեսված են միայն գնորդի անձնական և ուսումնական օգտագործման համար։
Արգելվում է դասընթացի նյութերի՝
- վաճառքը,
- փոխանցումը երրորդ անձանց,
- հրապարակային տարածումը,
- պատճենումը և վերաբաշխումը,
- հասանելիության տվյալների փոխանցումը այլ անձանց։
5. Գնորդի պատասխանատվությունըԳնորդը պատասխանատու է իր հաշվի և մուտքի տվյալների գաղտնիության պահպանման համար և չպետք է դրանք փոխանցի այլ անձանց։
6. ՓոփոխություններElior LC-ն կարող է անհրաժեշտության դեպքում փոփոխել դասընթացի բովանդակությունը, կառուցվածքը կամ կայքի առանձին պայմանները՝ պահպանելով գնորդի արդեն ձեռք բերած ծառայության հիմնական պայմանները։